Իրաքում ուխտագնացության ժամանակ հրմշտոցի հետևանքով 31 մարդ է մահացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

1

Իրաքյան Քերբելա քաղաքում ուխտագնացության ժամանակ հրմշտոցի հետևանքով 31 մարդ է մահացել, 100-ը՝ վիրավորվել, 10-ի վիճակը ծայրահեղ ծանր է: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Իրաքի առողջապահության նախարարությունը: Գերատեսչությունից նշում են, որ սրանք դեռ վերջնական տվյալները չեն:

Ավելի վաղ հաղորդվում էր 16 զոհի և 75 վիրավորի մասին:

Հրմշտոցը սկսվել է շիա ուխտավորների կողմից իմամ Հուսեյնի հիշատակին նվիրված ծիսակարգի կատարման պահին:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news