Unibank

Unibank Mobile

Յուրա Իվանյանը այլևս չի քննում Ամուլսարի գործը․ Նաիրա Հարությունյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Իրավական

ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված և կիբեռհանցագործությունների քննության վարչության պետ, Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար  Յուրա Իվանյանը այլևս չի քննում Ամուլսարի գործը։ Այս մասին 24News–ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։

Նաիրա Հարությունյանը նշեց, որ ՔԿ նախագահի որոշմամբ՝ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար է նշանակվել Քննչական կոմիտեի պետի նորանշանակ տեղակալ, ոստիկանության 6-րդ վարչության նախկին պետ Արսեն Այվազյանը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 29-ին Infocom-ը հետաքննություն էր հրապարակել Յուրա Իվանյանի և նախկին բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ազգակցական կապի մասին: Արամայիս Գրիգորյանը 2016 թվականին հաստատել էր Ամուլսարի հանքի շահագործման դրական եզրակացությունը: Դրանից հետո ՔԿ–ում ծառայողական քննություն է նշանակվել Յուրա Իվանյանի ոչ անաչառ լինելու վերաբերյալ տեղեկությունը ստուգելու համար։

Տեսանյութեր

Live

Լրահոս