Ռոբերտ Քոչարյանն ու նախկին կնքահայրերը նորն են, մենք էլ հինը, հա՞. քննարկում 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

Ամուլսարի հանքի շահագործումն արգելելը ևս ռիսկեր ունի, այսինքն ստացվում է, որ մենք արգելում ենք, ու այս ողջ գործընթացը իր ռիսկերով հանձնում ենք միջազգային արբիտրաժին ու ասում ենք, որոշեք մեր ճակատագիրը, այո՞, բայց դրանից բխելու են նաև ծախսեր, չէ՞, ո՞վ է անելու այդ ծախսերը: Խոսելով Ամուլսարի խնդրից այս  մասին 24TV-ի եթերում ասել է  «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը, հավելելով, որ իր կարծիքով այս հարցում միակողմանի մոտեցում կա հանրային դիսկուրսում:

ԼՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ անդրադառնալով նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից գործող կառավարության հասցեին հնչած մեղադրանքներին ու քննադատություններին նշեց, որ մինչև հայտարարություններ անելը, թող այդ բևեռներն առաջնորդողները պարզեն, թե ի?նչ հանրային աջակցություն ունեն ու նոր խոսեն:

Բանախոսները շոշափել են նաև ներքաղաքական մի շարք կարևոր հարցեր ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: