Վարչապետը մեծահոգի է գտնվել՝ հանդիպելով Ծռերին և վատ է, որ հետո նրանք նորից քննադատում էին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10, 24News

«Այս պահին իշխանության նկատմամբ ոչ մի սպառնալիք չեմ տեսնում»,-խոսելով անհատների և ուժերի կողմից ընդդիմադիր բևեռի հնարավոր ձևավորման մասին՝ 24News-ին ասել է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։ Ինչ վերաբերում է վարչապետի՝ «Սասնա ծռեր» կուսակցության երկու ներկայացուցիչների հետ հանդիպմանը, Սիմոնյանն ասել է, որ վարչապետը մեծահոգի է գտնվել՝ հանդիպելով Ծռերի հետ և ինքը բացասական է գնահատում այն, որ դրանից հետո նրանք նորից անհասկանալի կերպով քննադատում էին իշխանությանը։

Իշխող ուժի ներկայացուցիչը կարծում է, որ այդ կուսակցությունը պետք է վերանայի իր մարտավարությունը, քանի որ իրենք միայն սպառնալիքից սպառնալիք գնացող հայտարարություններ են անում։

Մանրամասները՝ տեսանյութում