Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը տեղի կունենա ոչ թե Գյումրիում, այլ Վանաձորում

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիս է հրավիրելու։ Այդ մասին վարչապետը գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ տեղեկացնելով, որ այն այն տեղի կունենա ոչ թե Գյումրիում, այլ Վանաձորում։ Գրառումը՝ ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ. նախկինում խոստացել էի, որ իմ հաջորդ ասուլիսը տեղի է ունենալու Գյումրիում:

Բայց քանի որ այդ հայտարարությունից հետո մի քանի անգամ տարբեր այցեր և միջոցառումներ եմ իրականացրել Գյումրիում և այս տարի ևս երկու խոշոր միջոցառում է նախատեսվում այնտեղ, որոշում կայացրի առաջիկա ասուլիսը տեղափոխել Վանաձոր:

Ասուլիսը տեղի կունենա սեպտեմբերի 16-ին, ժամը 13։00-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում», - գրել է վարչապետը։