Խորհրդարանն ընդունեց ՀԱՊԿ ղեկավար մարմնում վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Շավարշ

ԱԺ-ն ընդունեց ՀԱՊԿ-ում վարչապետի ներկայությունն ապահովող օրինագիծը: «2002 թվականի հոկտեմբերի 7-ի` Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության կանոնադրությունում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը վավերացնելու մասին օրենքի նախագիծը խորհրդարանն ընդունել է միաձայն:

Ըստ նախագծի՝ ՀԱՊԿ խորհրդի կազմի մեջ մտնելու հնարավորություն կունենան այն երկրների կառավարությունների ղեկավարները, որոնց պետության օրենսդրությամբ դա նախատեսված է:

«Նպատակը միակն է, քանի որ մեզ մոտ տեղի են ունեցել Սահմանադրական փոփոխություններ, և մինչ այդ ՀԱՊԿ-ում նախատեսվում էր, որ ղեկավար մարմնում են պետությունների ղեկավարները, ապա անհրաժեշտություն առաջացավ, որ կատարվի փոփոխություն, համաձայն որի՝ կարող է լինել նաև վարչապետը, եթե սահմանադրորեն դա նախատեսված է»,- նշել է արտգործնախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը: