Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ից, Գեղարդը փակ կլինի այցելուների համար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Գեղարդ

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից, մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Աննա Օհանյանը: Գրառումը՝ ստորև․

«Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 13:00-ից, մուտքը Գեղարդ վանական համալիր փակ կլինի այցելուների համար` պայմանավորված արտաքին գործերի նախարարության կողմից կազմակերպվող կառավարական միջոցառման անցկացմամբ:

Պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»։