Խնդիրները, որոնք բարձրաձայնվել են, մոռացության պիտի չտանք. Հովսեփյանը՝ Ամուլսարի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դիրքորոշումն Ամուլսարի մասով չի փոխվել, լրագրողներ հետ ճեպազրույցում ասաց պատգամավորը:

«Գնահատականը, որ Էլարդը բերել էր հանքի շահգործման ռիսկերի մասին, նշվում էր, որ խնդիր չի լինի, եթե ռիսկերը կառավարելի լինեն, իսկ ռիսկերի դեպքում գիտենք, որ այդքան էլ կառավարելի չեն կարող լինել, ապա պարզ է, որ ուղղակիորեն հնարավոր չի լինում զրոյացնել ռիսկերը», - ասաց Հովսեփյանը:

Վերջինս նկատեց, որ հարցի վերաբերյալ ի սկզբանե խմբակցությունում եղել է տարաձայնություն. 

«Կան մարդիկ, ովքեր մինչև ԱԺ ձևավորումը, մինչև անգամ հեղափոխությունը այդ թվում նաև ես, եղել են Ամուլսարի հարցերով պայքարողներից, և խնդիները, որոնք ի սկզբանե բարձրաձայնվել են, բնական է, որ այսօր արդեն որպես իշխանության ներկայացուցիչ, մոռացության պիտի չտանք»:

Հարցին, թե ո՞ւմ կողմը կկանգնի, եթե բախումներ լինեն, Հովսեփյանն ասաց. «Ոչ թե դեմ և կողմ, այլ երկուսի մեջտեղում»: