Չինաստանը պատրաստվում է մաքսերից ազատել ամերիկյան մի շարք ապրանքներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 11, 24News

china-us-trade-war-gettyimages-961870818

Սեպտեմբերի 17-ից ԱՄՆ-ից ներկրվող 16 ապրանքների, այդ թվում՝ դեղորայքի, պեստիցիդների եւ լուբրիկանտների նկատմամբ Չինաստանի կառավարությունը որոշել Է վերացնել 25-տոկոսանոց մաքսերն: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ՉԺՀ-ի Պետխորհրդի Մաքսային սակագների կոմիտեի հայտարարությունը:

Մաքսերը սահմանվել Էին 2018 թվականին: Ցանկի մեջ չեն մտել ԱՄՆ-ի արտահանման կարեւոր ճյուղերը. սոյան, խոզի միսը եւ եգիպտացորենը: Կոմիտեն շարունակում Է քննության առնել ապրանքների նոր ցուցակներ, որոնք չեն հարկվի մաքսերով: Նոր բացառումների մասին կհայտարարվի ավելի ուշ, հաղորդել Է «Ինտերֆաքսը»: