Չեմ կիսում Սեֆիլյանի տեսակետը, որ 2020-ին պետք է ԱԺ արտահերթ ընտրություն լինի․ Աղազարյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

հովիկ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը համամիտ չէ «Սասնա Ծռեր» կուսակցության ղեկավար Ժիրայր Սեֆիլյանի այն հայտարարության հետ, համաձայն որի՝ որոշ արտաքին ուժեր ազդում են ՀՀ խորհրդարանի կազմի վրա։

«Համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև, սկսած հեղափոխության հենց առաջին վայրկյաններից, նախապատրաստական պահերից, ես եղել եմ ակնունքներում։ Վստահեցնում եմ, որ ոչ մի արտաքին ուժ չկա։ Դրանով է պայմանավորված՝ նաև հեղափոխության հաղթանակը, որովհետև ժողովուրդը վստահությամբ լցվեց այն քաղաքական թիմի նկատմամբ, որն ինքն էր ամեն ինչ կազմակերպում և որևէ ուժի ազդեցության տակ չէր։ Այդ անհանգստությունը չկա, հետևաբար չեմ կիսում Ժիրայր Սեֆիլյանի տեսակետը, որ հաջորդ տարի պետք է լինեն ԱԺ արտահերթ ընտրություններ», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է պատգամավորը։

Անդրադառնալով Փաշինյան-Սեֆիլյան հանդիպմանը՝ Հովիկ Աղազարյանը նշել է, որ չի կարող խորքային գնահատական տալ․ «Հանդիպումը կայացել է։ Վարչապետը, երևի, դրա անհրաժեշտությունը գտել է։ Այդտեղ սարսափելի ոչ մի բան չեմ տեսնում»։