Ամուլսարի խնդիրը Հայաստանի ներքին հարցն է. Սերգեյ Կոպիրկին

ԵՐԵՒԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հարցը Հայաստանի ներքին խնդիրն է, որը պետք է լուծվի առկա բոլոր երևույթները հաշվի առնելով։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։ 

«Ամուլսարի խնդիրը Հայաստանի ներքին խնդիրն է։ Եվ իհարկե, այն պետք է լուծվի՝ հաշվի առնելով բոլոր հարցերը։ Չպետք է տուժի թե՜ Հայաստանի գործարար համբավը, և թե՜ շրջակա միջավայրը», - ասել է ռուսաստանցի դիվանագետը։ 

Կոպիրկինը նաև մեկնաբանել է Ջերմուկում ընտանեկան լուսանկարի հրապարակման փաստն ու հերքել այն տեղեկատվությունը, թե այդ քայլը «յուրօրինակ մեսիջ էր»։ 

Ջերմուկ

«Նման բան չկա՜, ես իսկապես շատ եմ հավանել Ջերմուկը», - հավելել է նա։