Գրիգորի Կարասինին ՌԴ նախագահն ազատել է փոխարտգործնախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

1

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն աշխատանքից ազատել է  փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինին: Վերջինս այդ պաշտոնը զբաղեցնում էր 2005 թվականից: Կարասինն ԱԳՆ-ում կարգավորում էր Ռուսաստանի և ԱՊՀ երկրների միջև հարաբերությունները, արտասահմանում գտնվող ՌԴ քաղաքացիների, ինչպես նաև եկեղեցու հետ տարվող աշխատանքները:

Նրա փոխարեն նշանակվել է Եվգենի Իվանովը։ Այս մասին  հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: