Պատժաժամկետի ավարտից հետո պետք է վտարել օտարերկրյա քաղաքացիներին․ փոխնախարար

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

պատիժ

Հայաստանում դատապարտվել եւ պատիժ է կրում 144 օտարերկրացի։ Այդ մասին ԱԺ-ում «Օտարերկրացիների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ընթացքում հայտնել է արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը։

Փոխնախարարը նշել է, որ այնպիսի երկրներ, ինչպիսիք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Վրաստանը, Ռուսաստանի Դաշնությունը, նույնպես այն դիրքորոշման կողմնակիցներ են, որ ցանկացած երկիր պետք է հնարավորություն ունենա վտարելու օտարերկրյա քաղաքացիներին անմիջապես այն բանից հետո, երբ կատարած հանցագործության՝ նրա համար սահմանված պատժաժամկետն ավարտվել է։

Դա, ըստ փոխնախարարի, արվում է երկրի տարածքում բացառապես հանցագործությունների կանխարգելման եւ դրանց կրկնակի կատարումը թույլ չտալու նպատակներով։

«Այս փոփոխությունների վերջնանպատակը ազգային անվտանգության ապահովումն է և հետագայում տարբեր հանցագործությունները չթույլատրելը»,- ասել է Գրիգորյանը։