ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Ուկրաինայի պաշտպանության նախարարության Վիննիցայի շրջանի պահեստներում 4 պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է РИА «Новости-ն:
Վարչության ներկայացուցիչ Ալեքսանդր Մոտուզյանիկի խոսքերով` որոտացել է 4 պայթյուն:
«Տեխնիկական զինանոցի տարածքում ծուխ է եղել: Այժմ բոլոր համապատասխան ծառայություններն աշխատում են այնտեղ»,- ասել է Մոտուզյանիկը:
Նախնական տվյալներով զոհեր չկան: