Իսրայելը տեղեկություն է հրապարակել Իրանի միջուկային զենքի ստեղծման գաղտնի կայանի մասին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

բակո

Իսրայելը հրապարակել է Իրանի՝ միջուկային զենքի ստեղծման գաղտնի կայանի մասին տեղեկություն: Իսրայելն աջակցում է Իրանի նկատմամբ կիրառվող ճնշումը վերջինիս միջուկային և տարածաշրջանային նկատառումների վերացման ուղղությամբ:Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն օրերս իր հեռուստաելույթի ընթացքում ցուցադրել է արբանյակային լուսանկարներ, ուր ներկայացված է Իրանի՝ միջուկային զենքի ստեղծման գաղտնի կայան, որը տեղակայված է Իրանի կենտրոնական Աբադեհ շրջանում:

Վարչապետը հայտնել է, որ երբ Թեհրանը գիտակցել է, որ Իսրայելը բացահայտել է այն, փորձել է վերացնել միջուկային այդ կայանը, որտեղ իրականացվում էին միջուկային զենքի փորձարկումներ:

Նեթանյահուն ընդգծել է, որ դրա մասին տեղեկությունը նրանք ստացել են 2018 թվականի սկզբին, երբ հրեական հետախուզությանը հաջողվել էր Իրանի մայրաքաղաք Թեհրանում գողանալ իրանական միջուկային արխիվները:

Նեթանյահուն կոչ է անում միջազգային հանրությանը միանալ Դոնալդ Թրամփի առավելագույն ճնշում Իրանի դեմ քաղաքականությանը:

Այս հայտարարությունները նա արեց Իսրայելում կայանալիք ընտրություններից 8 օր առաջ, որտեղ Նեթանյահուն հույս ունի հասնել հաջողության և երկարացնել իր 10-ամյա կառավարումը: Իսրայելի ընդդիմության առաջնորդ Բենի Գանթզը քննադատել է վարչապետի կողմից այս տեղեկության հրապարակումը՝ ընդգծելով, որ Նեթանյահուն օգտագործում է պետական գաղտնի տեղեկությունը սեփական քարոզչության նպատակով: