Էն էգուորձերը հաչացել-խորհուրդ են տվել վարչապետին, բայց անեծքներն իրա գլխին են թափվելու

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Հասարակություն

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են անում ավտոներկրողները՝ «Ընդդեմ բազմաթիվ չլուծված խնդիրների» կարգախոսով։ Նրանք հանդիպում են ակնկալում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ։ 

Ավտոներկրողները բողոքում են մաքսազերծման ձգձգումներից․ «Մաքսային տեսուչը ապակու տակը տառեր ա նկարում։ Ու հազար մեքենա կանգնած ա էդ հերթին։ Ունենք բարձր տեխնոլոգիաների նախարարություն․ առաջարկում ենք՝ մի հատ գիտունիկ բերեք Բագրատաշեն, թող էդ վին-կոդերը նկարի, մենք էլ կայքով գրանցվենք, հերթագրվենք, վճարենք մեր մաքսազերծման գումարները, էդ օրը գնանք, մաքսազերծենք»։

Տասը հազար մեքենա, ըստ Հովհաննիսյանի, կուտակված է Փոթի նավահանգստում։ Հայերի մեքենաները չեն բեռնաթափում, միայն սպասարկում են ադրբեջանցիներին ու վրացիներին։ «Դեռ ղեկ էլ պիտի փոխես, մի-երկու ամիս էլ դա։ Հունվարից տասը հազար մարդ չի կարողանալու իր մեքենան հասցնի Հայաստան։ Ինչն ա ՊԵԿ-ի կամ ոստիկանության պատասխանը․ ասում ա՝ ծախեք վրացիներին»։

Գյումրիում կառուցվող ավտոմաքսակետն ավտոներկրողները համարում են անիմաստ, քանի որ ներկրվող մեքենաների՝ ԵԱՏՄ օրենքով՝ 2020թ-ից ավելի բարձր հարկման պարագայում, առաջիկայում ավտոներկրմամբ շուտով գրեթե ոչ ոք չի զբաղվելու։ «Եթե ներկրենք, ներկրելու ենք Ռուսաստանից, մաքսազերծում չի լինելու։ Հիմա ինչ կարիք կա ձմեռվա շեմին մենք բոլորս մեկնենք Գյումրի»,- նշեց Հովհաննիսյանը։ Նա հավաստեց, որ Երևան-Գյումրի այդքան մարդու գնալ-գալու արդյունքում շատ են լինելու վթարները․ «Դուք պատկերացնո՞ւմ եք, իրենց երեխաներին, հայրերին, ամուսիններին կորցած կանայք ինչ անեծքներ են տալու վարչապետին։ Էն էգուորձերը, որ հաչացել-խորհուրդ են տվել վարչապետին․․․ ի վերջո, ամեն ինչը վարչապետի գլխին ա թափվելու»։