ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայում հայտարարել են «Տարվա մարդ» մրցանակի հաղթողների անունները՝ ըստ տղամարդկանց GQ հեղինակավոր ամսագրի վարկածի:
«Տարվա գործարար» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Յանդեքս» խմբի գործադիր տնօրեն Տիգրան Խուդավերդյանը։
«Նրա ղեկավարությամբ միայն անցած տարի Yandex.Taxi-ի հասույթն աճել է 293%-ով, իսկ ծառայությունների ծածկույթը հասել է մինչև Կոտ դ’Իվուար: Զարմանալի չէ, որ Խուդավերդյանն այս տարի նշանակվեց ողջ Yandex խմբի ղեկավար»,- ասվում է պարբերականի կայքում:
Հաղթողների թվում հայկական ծագումով այլ գործիչներ ևս կան: «Սպորտի արքա» անվանակարգում հաղթող է ճանաչվել թենիսիստ Կարեն Խաչանովը:
«Տարվա պրոդյուսեր» անվանակարգում հաղթող են ճանաչվել միանգամից մի քանի հայազգիներ` գործարար և ռեժիսոր Սերգեյ Սարկիսովը` «Փարիզ» ֆիլմի համար, կինոռեժիսոր Ռուբեն Դիշդիշյանը՝ «Т-34» ֆիլմի համար, և Կարեն Շահինյանը՝ «1968.Digital» սերիալի համար: