Փաշինյանը «պահեստային» ուժ է ձևավորում. ովքե՞ր են դրանում ներգրավված. «Փաստ»

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11, 24News

Նիկոլ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ քաղաքական դաշտում օրըստօրե տարբեր վարիացիաներ են տեղի ունենում, որոնք իրենց հերթին կարող են ժամանակի ընթացքում հանգեցնել օրակարգային, ինչպես նաև քաղաքական վերադասավորումների։

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները ձեռնամուխ են եղել իրենց համար մի քանի ուղղություններով զարգացումների նախապատրաստվել՝ հնարավոր բոլոր ռիսկային տարբերակներից խուսափելու և դրանց պատրաստ լինելու համար։

Այսպիսով, ըստ թերթի աղբյուրի փոխանցման, Փաշինյանը ձեռնամուխ է եղել իր համար «պահեստային» ուժի ստեղծմանը, որը վարկանիշի անվերադարձ անկման ու հնարավոր կտրուկ զարգացումների ժամանակ իր համար վահան կհանդիսանա։

Լուրերի համաձայն՝, այստեղ կհամախմբվեն ինչպես խորհրդարանում գտնվող, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի այն ներկայացուցիչները, որոնք դեմ են իշխանությունների վարած «մեղմ մեթոդներին և «թավշյա» քաղաքականությանը». չի բացառվում, որ այդ ուժի մեջ համախմբվեն այնպիսի դեմքեր, որոնք տարբեր ժամանակներում համարվել են քաղաքական հակառակորդներ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: