Ազատազրկվածին տեսակցողի՝ վարակվելու հնարավորությունը բացառող օրինագիծն ընդունվեց

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

բանտ

ԱԺ երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ և միաձայն ընդունեց հիվանդություններով տառապող ազատազրկվածներին տեսակցող անձանց համար Քրեակատարողական հիմնարկներում վարակվելու հնարավորությունը բացառող պայմաններ ստեղծելուն միտված օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը:

«Մեր գործընկեր փաստաբանները, որոնք անընդհատ շփվում են ձերբակալված և կալանավորված անձանց հետ, և քրեակատարողական հիմնարկներում հանդիպումներ են ունենում, բողոքում են առ այն, որ նրանց համար հատուկ պայմաններ չեն սահմանվում հիվանդությամբ տառապող անձանց տեսակցելիս: Դա առաջացնում է լուրջ հետևանքներ և հնարավորություն, որ տեսակցող անձինք նաև կարող են առանձին հիվանդություններով վարակվել:

Օրենսդրական նախաձեռնությունը հատուկ պահանջ է դնում պատկան մարմինների առջև, որ հատուկ պայմաններ սահմանվեն, որոնք կբացառեն հնարավոր վարակումները»,- նախագծի քննարկման ժամանակ ասել է Տարոն Սիմոնյանը: