Աշխարհի գավաթ. Արոնյանն ու Մովսեսյանը հաջորդ փուլում են

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

Սպորտ

Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում տեղի են ունեցել շախմատի աշխարհի գավաթի խաղարկության պատասխան հանդիպումները:

1-ին շրջանի 2-րդ պարտիայում Լևոն Արոնյանը հաղթել է եգիպտացի Էլ Գինդի Էսամին և դուրս եկել հաջորդ շրջան: Արման Փաշիկյանն 1-ին պարտիայում պարտվելուց հետո ոչ ոքի է խաղացել իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հետ:

Ռոբերտ Հովհաննիսյանը հաշտություն է կնքել ռուսաստանցի Անտոն Դեմչենկոյի հետ, բայց 1-ին պարտիայում կրած պարտության պատճառով լքել է մրցաշարը:

Սերգեյ Մովսեսյանը հաղթել է ռուսաստանցի Գրիգորի: