Սևանա լճի մակարդակն անցած տարվա համեմատ 2 սմ-ով բարձրացել է. Պապիկյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

օդ

«Այս տարի Սևանա լճից հավելյալ ջրառի կարիք չենք ունենա։ Ավելին՝ այս պահին խնայել ենք շուրջ 30 մլն խմ՝ թույլատրելի 170-ից»,- սեպտեմբերի 12-ին  կառավարության նիստում պաշտոնապես հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ 53 մլն խմ ջրի տարբերություն կա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի արձագանքին, որ Սևանի մակարդակն անցած տարվա համեմատ 1 սմ-ով բարձրացել է, Պապիկյանը նկատեց.

«Արդեն 2 սմ»,:

«Շատ լավ է, լավ նորություն է»,-իր հերթին արձագանքեց վարչապետը։