Դեմ ենք հանքի շահագործմանը. վայոցձորցիները ցույց են արել, մասնակցել են նաև դպրոցականներ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

օդ

Վայոց Ձորի մարզի Ծովինար գյուղի բնակիչները բողոքի ցույց են անում Ամուլսարի շահագործման դեմ։ Հարցի շուրջ հանրային քննրակումներ էին նախատեսված, որի կայացմանը «Թույլ չենք տալու», «Դեմ ենք հանքերի շահագործմաը» վանկարկումներով, սակայն, փորձել են խոչընդոտել ցուցարարները։

«Սրանք մեր սարերն են, մենք էլ սարի նման կանգնած ենք մեր սարերի մեջքին: Եթե այդքան անվտանգ է հանքը, ով ուզում է, թող իր բակում հանք բացի, առողջ նստի»,-դժգոհել են ցուցարարները, որոնց թվում եղել են նաև դպրոցականներ։

Վայոց Ձորի մարզի Վարդահովիտ համայնքում ևս տեղացիները խոչընդոտել են հանրային քննարկումների անցկացմանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news