Կալիֆոռնիայի սենատն ընդունել է Թուրքիայում ներդրումներն արգելող օրինագիծ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

ա

Կալիֆոռնիայի նահանգի սենատը սեպտեմբերի 11-ին ընդունել է AB 1320 օրինագիծը, որով արգելվում է Կալիֆորնիայի հանրային թոշակային ֆոնդին ներդրումներ կատարել Թուրքիայում։

Փաստաթուղթը ոչ միայն արգելում է թոշակային ֆոնդին նոր ներդրումներ կատարել Թուրքիայում, այլև դադարեցնել արդեն գոյություն ունեցողները։ Օրինագիծը հետագայում կուղարկվի Կալիֆոռնիայի նահանգապետ Գեյվին Նյուսոմի հաստատմանը։

Օրինագծի հեղինակն է Կալիֆորնիայի ասամբելայի անդամ Ադրին Նազարյանը։ Ավելի վաղ օրինագիծն արժանացել էր ասամբլեայի հավանությանը՝ չնայած թոշակային ֆոնդերի դժգոհությանը։

Նման փաստաթուղթ հավանության էր արժանացել նաեւ նախկինում, բայց նահանգապետ Ջերի Բրաունը դրա վրա վետո էր դրել։ Անցած տարի նոր նահանգապետ Գեյվին Նյուսոմը նշել է, որ կաջակցի փաստաթղթին։