Հասմիկ Ղահրամանյանը 103 կողմ և 3 դեմ ձայներով ընտրվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

Հասմիկ Ղահրամանյան

ԱԺ-ն Հասմիկ Ղահրամանյանին ընտրեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամ: Այս մասին սեպտեմբերի 12-ին ընթացող ԱԺ նիստում հայտնեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

«132 պատգամավորից քվեարկությանը մասնակցել են 106-ը: Հասմիկ Ղահրամանյանի օգտին կողմ է քվեարկել 103, դեմ՝ 3 պատգամավոր»,- ասաց Հովակիմյանը:

Կենտրոնական բանկի խորհրդի անդամի պաշտոնում Հասմիկ Ղահրամանյանի թեկնածությունն առաջարկել էր ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը:

Տեսանյութեր

Live

Լրահոս