Շենգավիթի դատարանի տարածքում տուժած քաղաքացուն կվիրահատեն

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

ա

Այսօր Շենգավիթի դատարանի տարածքում գրանցված միջադեպի արդյունքում տուժած քաղաքացին տեղափոխվել է Համալսարանական թիվ 1 հիվանդանոց, Aysor.am-ը տեղեկացել է հիվանդանոցի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից։

«Ներկա պահին տուժած քաղաքացին հետազոտման փուլում է գտնվում, նախնական ախտորոշումը՝ աջ սրունքի վերին երրորդականի զույգ ոսկրերի կոտրվածք։ Անհրաժեշտ բոլոր հետազոտություններն ավարտելուց հետո կկատարվի վիրահատական միջամտության»,-նշեց Շ. Դանիելյանը։