Տղամարդը կոտրել էր Այգեգործների փողոցի տներից մեկի դռան փականը, գողացել պահեստամասեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

Օրերս ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները բնակարանային գողության վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացել։ Դրանց հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում, գողություն կատարելու կասկածանքով, բաժին բերման ենթարկվեց 49-ամյա մի տղամարդ։

Ոստիկանությունից հայտնում են, որ պարզվել է, որ օգոստոսին տղամարդը կոտրել էր Այգեգործների փողոցի տներից մեկի մուտքի դռան փականը, գողացել ավտոմեքենայի պահեստամասեր եւ կենցաղային իրեր։

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում հաղորդում չէր ստացվել։

Ոստիկանները բաժին են հրավիրել տուժողին եւ նրանից հաղորդում ընդունել։

Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Կատարվում է քննություն։