Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում կմկրտվեն Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հարազատները

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏ

ա
ԵՄԲԵՐ 12, 24News

 

Խաչվերաց տոնին՝ սեպտեմբերի 15-ին, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում տեղի կունենա Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների երեխաների, քույրերի ու եղբայրների, հերոսների անունները կրող հարազատների մկրտության արարողությունը: Կնքահայրեր լինելու են զոհված հերոսների մարտական ընկերները, ապրիլյան մարտական գործողությունների մասնակիցները:

Մկրտությունը կկատարվի Արցախի թեմի առաջնորդ, Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի օրհնությամբ: Արարողությունը սկսվելու է 13:00-ին:

Մկրտությունից հետո տեղի է ունենալու մատաղի արարողություն: