Կարևորը պետությու՛նն է, ոչ՛, կարևորը ժողովու՛րդն է. բանավեճ 24TV-ում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

«Իշխանությունը պարտավոր է որքան պետք է հանրությանը ներկայացնի և բացատրի այս խնդրի ողջ գործընթացը, որպեսզի որևէ մութ ու անհասկանալի հարց չմնա մարդկանց համար»,- խոսելով Ամուլսարի շուրջ զարգացումներից այս մասին ասել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուկչյանն էլ անդրադառնալով Քոչարյանի գործին նշել է, որ նրա սակավաթիվ համակիրների նպատակն այս գործին քաղաքական երանգ հաղորդելն է, և հայտարարել իբրև իշխանության կողմից վրեժխնդրություն է տեղի ունենում, իսկ դա ուղղակի ծիծաղելի է, որովհետև կա կոնկրետ քրեական գործ, կա կոնկրետ մեղադրանք, և կոնկրետ իրավական գործընթաց, ինչի ականատեսն ենք մենք լինում:

Բանախոսները խոսել են նաև ներքաղաքական օրակարգում առկա մի շարք ուշագրավ հարցերից ևս:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news