Արագածոտնի մարզում բախվել են մոտոցիկլն ու Toyota-ն. մոտոցիկլավարը` հոսպիտալացվել է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 12, 24News

.

Սեպտեմբերի 12-ին ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Արագածոտնի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 15:50-ի սահմաններում Երևան-Գյումրի -Բավրա ավտոճանապարհի 45-րդ կմ հավածում բախվել են Գյումրիի բնակիչ, 43-ամյա Դավիթ Հարությունյանի վարած Toyota մակնիշի 35 PC 985 համարանիշի և ՌԴ քաղաքացի, 53-ամյա Էդգար Նովոպաշինի վարած Honda մակնիշի 1994 AO 50 RUS համարանիշի մոտոցիկլը:

Վթարի հետևանքով մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աշտարակ բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր լրատվամիջոցում: