Հրդեհ՝ Իջևանի տներից մեկում. այրվել է գույքը

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Հայաստանի ԱԻՆ-ում, սեպտեմբերի 12-ին՝ ժամը 21:49-ին, «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:24-ին, մարվել՝ 23:46-ին:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Մետաղագործների փողոցի տներից մեկում:

Այրվել են տան մուտքի փայտե դուռը, հյուրասենյակում՝ 1 բազմոց եւ 2 բազկաթոռ, նախասրահում՝ 1 երկտեղանի մահճակալ, 3 գորգ, պատշգամբի տանիքը (մոտ 8 քմ), 15 ներքնակ եւ տան տանիքից մոտ 50 քմ կառուցատարրեր: