Հայկ Մարությանը առաջիկա օրերին կհրավիրվի Ազգային ժողով․ առիթը` թափառող շների հարցն է

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐ 13, 24News

Հայկ Մարությանը առաջիկա օրերին կհրավիրվի Ազգային ժողով

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը առաջիկա օրերին կհրավիրվի Ազգային ժողով։ Այդ մասին ԱԺ ամբիոնից տեղեկացրեց ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Քաղաքապետին հրավիրելու առիթը քաղաքացիների համար վտանգավոր դարձած թափառող շների հարցն է։

«Ես Երևանի տարբեր համայնքներից ստացել եմ բնակիչների ահազանգեր, որ շների խումբ է հավաքվում տարբեր վայրերում ու անգամ դպրոցների մոտ անվտանգ չէ։ Այս խնդիրը իմ օրակարգում է, և առաջիկա օրերին մենք պատրաստվում ենք քաղաքապետին հրավիրել հանձնաժողով և փորձելու ենք այս պահին դեռ Երևանում գտնել լուծումը», - հայտարարեց Զոհրաբյանը։