Սա էլ Սիսի ճանապարհը․ երեխաները մտածում էին՝ մոռացել եմ իրենց տված խոստումը․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

ՍԻՍ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում արե։

«Ժողովո՛ւրդ ջան, սա էլ Սիս գյուղի ճանապարհն է, որի երեխաները մտածում էին, թե մոռացել եմ իրենց տված խոստումը:

Ճանապարհի շինարարությունը մտել է ավարտական, այսինքն՝ հարդարման փուլ: Սիս գյուղի երեխաներ ջան, համբուրում եմ բոլորիդ: Շատ ապրե՚ք»,-գրել է Փաշինյանը։

Հիշեցնենք՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ վարչապետը խոստացել էր ասֆալտապատել Արարատի մարզի Սիս համայնքի ճանապարհը։ Տեսանյութ էր հրապարակվել, որ Սիս համայնքի երեխաներն ասում են, թե Նիկոլ Փաշինյանը եկավ, խոստացավ ու գնաց, ոչինչ էլ չի արվում։