Գեղարքունիքում բախվել են BMW-ն ու «ՎԱԶ 21074»-ը. կա վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 13-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 01:40-ի սահմաններում Երևան-Իջևան ավտոճանապարհի 77.6-րդ կմ նատվածում բախվել են Երևանի բնակիչ, 30-ամյա Կարեն Զ.-ի վարած BMW մակնիշի 13 VZ 003 համարանիշի և Սևանի բնակիչ, 24-ամյա Վանիկ Խ.-իի վարած ВАЗ 21074 մակնիշի 35 XL 543 համարանիշի ավտոմեքենաները:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վերջինիս վարորդը բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Սևանի բժշկական կենտրոն: