Գողացել էր Ռազմական ակադեմիայի դիմացի մայթին տեղադրված արագաչափ սարքը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Ավան վարչական շրջանի բնակիչ, 32-ամյա Սերգեյ Հովհաննիսյանին:

Վերջինս կասկածվում է սեպտեմբերի 12-ին ժամը 00:30-ի սահմաններում տեխնիկական միջոցների գործադրմամբ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի դիմացի մայթին տեղադրված արագաչափ սարքը գողանալու մեջ: Կայքի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նաև գողացված արագաչափ սարքը: