Հաստատում եմ, զինվորն իրենց տանը ինքնասպանություն է կատարել․ ՊՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Սեպտեմբերի 12-ին Տավուշի մարզի գյուղերից մեկում պայմանագրային զինծառայող է ինքնասպան եղել:

Ասուլիսի ժամանակ լուրը հաստատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Մամուլում տեղեկություն էր տարածվել, որ զինծառայողի դին գտել են կախված վիճակում:
«Ինքնասպանություն գործողը պայմանագրային զինծառայող, 1998 թվականին ծնված Արմեն Հարությունի Տեր-Կարարյանն է եղել: Դեպքը տեղի է ունեցել իրենց տանը», - նշեց Հովհաննիսյանը և հավելեց, որ այլ մանրամասներ չի կարող ասել, կատարվում է քննություն: