Վախճանվել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Մանասերյանը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

բակո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 94 տարեկան հասակում մահացել է ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Լևոն Հայրապետի Մանասերյանը: 

Պրոֆեսոր Լևոն Մանասերյանը ծնվել է 1925 թ. Էջմիածնում։

Նրա աշխատանքներից շատերը գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

Լևոն Մանասերյանի ստեղծագործությունները հիմնականում գրաֆիկական աշխատանքներ են։ Նա հեղինակել է նաև գեղանկարչական, թեմատիկ-կոմպոզիցիոն գործեր, բնանկարներ, նատյուրմորտներ, դիմանկարներ, նկարազարդել 200-ից ավելի գրքեր: