ԱԺ նիստերից ամենաշատ բացակայածը ԲՀԿ-ական Վարդան Ղուկասյանն է

ԵՐԵՒԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Patgamavorner

7-րդ գումարման 2-րդ նստաշրջանում Ազգային ժողովի նիստերից ամենաշատը բացակայող պատգամավորը կրկին «Բարգավաճ Հայաստանից» է․ տեղեկանում ենք parliamentmonitoring.am կայքից։ Նշենք, որ նախորդ գումարումների ԱԺ-ում ամենաշատ բացակայությունները ունենում էր Գագիկ Ծառուկյանը:
Հիմա 125 բացակայությամբ առաջին տեղում «Բարգավաճ Հայաստանից» Վարդան Ղուկասյանն է, 2-րդ տեղում «Իմ քայլից» Ռուբեն Ռուբինյանն է՝ 108 բացակայությամբ: 3-րդ տեղը կիսում են «Իմ քայլից» 2 պատգամավոր Գայանե Աբրահամյանը և Հովհաննես Իգիթյանը՝ 88-ական բացակայությամբ, նրանցից քիչ է հետ մնում «Իմ քայլը» խմբակցությունից Հռիփսիմե Գրիգորյանը՝ 85 բացակայությամբ: 
Ամենաշատը կողմ քվեարկել են «Բարգավաճ Հայաստանի պատգամավորներ» Ջանիբեկ Հայրապետյանը՝ 176 անգամ, Արայիկ Աղաբաբյանը՝ 175 անգամ, Կարինե Պողոսյանը՝ 173 և Սերգեյ Բագրատյանը՝ 172 անգամ։ 
Ամենաշատ դեմ քվեարկածների քառյակում «Իմ քայլ»-ի պատգամավորներ են․ Վահագն Հովակիմյանը և Հայկ Գևորգյանը՝ 20-ական անգամ, Կարեն Սարուխանյանը և Լիլիթ Ստեփանյանը՝ 19-ական անգամ։

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news