Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել․ ԱԳՆ խոսնակ

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հանդիպում կազմակերպելու առաջարկ է եղել:

Սեպտեմբերի 13-ին լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին՝ հնարավոր է հանդիպումը կայանա Նյու Յորքում կայանալիք ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի շրջանակներում։

«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները համաձայնել են հանդիպել, սակայն որտեղ և ինչ ժամկետներում կկայանա հանդիպումը` դեռ չենք կարող ասել։ Կա սկզբունք, որ հանդիպման մասին համաձայնեցված կարգով Հայաստանն ու Ադրբեջանը պետք է միաժամանակ հայտնեն, ինչը խախտել  հայկական կողմը չի պատրաստվում»,-ասաց Նաղդալյանը։