«Հպարտ եմ, որ հայ եմ»․ Քլոե Քարդաշյանը խոսել է իր հայկական արմատներից

ԵՐԵՎԱՆՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Քլո

Ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քլոե Քարդաշյանը թվիթերյան էջում հայտնել է, որ հպարտ է իր ազգության համար:

«Հպարտ եմ, որ հայ եմ»,- գրել է Քարդաշյանը՝ գրառմանը կից տեղադրելով Հայաստանի դրոշը:

Քիմ Քարդաշյանն ու Քլոե Քարդաշյանն առաջին անգամ այցելել են Հայաստան 2015 թվականին: Քույրերն այցելել էին Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նախատեսվում է, որ Քիմ Քարդաշյանը 2019 թվականի հոկտեմբերին IT համաժողովի շրջանակում ևս մեկ անգամ կայցելի Հայաստան։

1