Արթուր Վանեցյանը ևս՝ հանուն «Գյումրին առանց տնակների»․ նա խճանկարից կտոր է գնել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հասարակություն

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանը միացավ «Գյումրին առանց տնակների» հիմնադրամի նախաձեռնությանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՖՖ նախագահի խորհրդական Զոհրապ Եգանյանը։

«Նախաձեռնության շրջանակներում քաղաքի կենտրոնում հավաքվում է հսկա խճանկար, այն բաղկացած է 15 հազար կտորից (մեկ կտորի արժեքը 1000 դրամ է), և մինչև սեպտեմբերի 21-ն այն ամբողջությամբ հավաքվելու դեպքում 15 մլն դրամով կգնվի երկու բնակարան ու կտրամադրվի տնակում ապրող գյումրեցիների»,- գրել է Եգանյանը։

Հասարակություն