Իսպանիայում հորդ անձրևներ են․ կան զոհեր

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Իսպանիայի հարավային քաղաքները երկու օր է, ինչ պայքարում են տեղատարափ անձրեւների դեմ: Այսօր լրատվամիջոցները հայտնել են արդեն երրորդ զոհի մասին:

Ալմերիայում եւ Մուրսիայում դադարեցվել է օդանավակայանների, գնացքների աշխատանքը, տասնյակ ճանապարհներ փակ են: