Դուրդ չեկա՞վ․․․ տո հա՛, չեկավ․ թեժ վիճաբանություն ԱԺ-ում

ԵՐԵՒԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐ, 24News

Խորհրդարանական քառօրյայի վերջին օրվա վերջին ժամերն անցան բավական թեժ մթնոլորտում։ Առիթն «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հեղինակած օրինագիծն էր, ըստ որի ցանկացած քաղաքացի դրսում նկարահանող սարքի միջոցով կարող է արձանագրել վարորդների խախտումներն ու հատուկ հավելվածի միջոցով ուղարկել ոստիկանություն։ ԲՀԿ-ական Արթուր Դալլաքյանը չէր հավանել օրինագծի դրույթները, որն, ըստ նրա, «շատ վատ ավանդույթ է և անբարոյականություն է սերմանում»։ Վերջինիս ելույթից հետո իր ու «Իմ քայլի» պատգամավորների միջև կրքերը թեժացան ու բանը հասավ փոխադարձ վիրավորանքների։