109 տարեկանում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից մեկը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում վախճանվել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսներից 109-ամյա Աստղիկ Ալեմյանը, հաղորդում է The Armenian Mirror Spectator-ը» Աստղիկ Ալեմյանը Հայոց ցեղասպանության ժամանակ կորցրել էր ծնողներին և եղբայրներին և մինչև 12 տարեկանը մնացել Սիրիայի մանկատներից մեկում: Հորեղբոր՝ Կարապետ Թեթեզյանի օգնությամբ նա իր քրոջ՝ Աննայի հետ տեղափոխվել էր ԱՄՆ:

1980-ականներից ի վեր՝ նա ամեն տարի ապրիլի 24-ին հատուկ պատվի էր արժանանում քաղաքային խորհրդում կազմակերպվող միջոցառման ժամանակ:

Իր 90-ամյակին Աստղիկ Ալեմյանն ընտանիքի անդամների հետ մեկնել էր Եգիպտոս և Սիրիա՝ վերստին այցելելով այն վայրերը, որտեղ եղել էր մանուկ ժամանակ: