HBO-ն սկսել է աշխատանքը «Գահերի խաղ»-ի հերթական պրիկվելի վրա

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

բակո

HBO-ի ղեկավարությունը կանաչ լույս է վառել «Գահերի խաղ»-ի եւս մեկ պրիկվելի պիլոտային սերիայի նկարահանման առաջ, հայտնում են Variety-ն եւ Deadline-ը՝ վկայակոչելով իրենց աղբյուրները։

Սերիալը հիմնված կլինի Ջորջ Մարտինի «Կրակ եւ արյուն» գրքի վրա, որը ռուսերենով հրատարակվել է նախորդ տարի։ Նախագծի վրա աշխատում են Մարտինն ու սցենարիստ եւ պրոդյուսեր Ռայան Կոնդալը, որը հայտնի է «Գաղութ» սերիալից։

«Կրակ եւ արյուն» գիրքը պատմում է Թարգարիենների դինաստիայի առաջին թագավորների, մասնավորապես Էյգոն Նվաճողի մասին, որը երեք վիշապների օգնությամբ միավորեց Վեսթերոսը, կառուցեց թագավորական նավահանգսիտն ու հրամայեց պատրաստել Երկաթյա գահը։ Գիրքը մանրամասն կանգ է առնում «վիշապների պարի» վրա՝ իշխանության համար քաղաքացիական պատերազմ Թարգարիենների միջեւ, երբ վերջին անգամ ակտիվորեն կիրառվել են վիշապները։  

Սերիալը կկենտրոնանա իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել «Գահերի խաղ»-ից երեք հարյուր տարի առաջ եւ ցույց կտա Թարգարիենների դինաստիայի վերջի սկիզբը (ամեն ինչ կսկսվի «վիշապների պարից»)։

HBO-ն հրաժարվել է մեկնաբանել տեղեկատվությունը։ Ջորջ Մարտինը եւս ոչ մի հայտարարություն չի անում, սակայն նախկինում ակնարկել է, որ «Կրակ եւ արյուն» գիրքը կէկրանավորվի։  

Այս պահին հայտնի է «Գահերի խաղ»-ի հինգ սփին-օֆերի մասին, սակայն միայն մեկ է ակտիվ աշխատանքային փուլում։ Խոսքը Նաոմի Ուոթսի մասնակցությամբ «Երկար գիշեր» (աշխատանքային անվանում) սերալի մասին է, որը պատնում է Վեսթերոսի պատմությունը հինգ հազար տարի առաջ իրադարձություններից, որոնք ցուցադրվել են «Գահերի խաղ»-ում. հանդիսատեսին ցույց կտան առաջին մարդկանց եւ սպիտակ քայլողներին։