Վարչապետը ՀՀԿ-ին էր ասում՝ թարգեք աչք-ունքով անվտանգության մասին խոսել, հիմա ի՞նքն է անում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված նոր երևան եկած էկոլոգիական գործոնների հարցը վերլուծելու իրավունք բնապահպանական տեսչական մարմինը չունի։ Կառավարությունը տեսչական մարմնին ուղարկում է անելու մի բան, որի ընթացքում  կանգնելու է իրավական փակուղու առջև»,-այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը։ 

«Նա էր ՀՀԿ-ին ակնարկում՝ թարգը տվեք աչքով-ունքով անվտանգության մասին ակնարկներ անելը։ Բա՞ն ունենք ասելու, ասեք, չունեք՝ մի բերեք այդ փաստը։  Երբ երկրի վարչապետն ասում է, որ մեզնից յուրաքնաչյուրն իր առաջարկով մտորի այդ հարցի շուրջ, այդ ի՞նչ է ասում։ Ասում է՝  գնացեք, ով ավելի սարսափազդու պատմություն հորինի, ի՞նքն է հաղթում այս մրցույթում։ Այդ ի՞նչ աչքով-ունքով խոսակցություն է։ Եթե կա հանրային քաղաքականության վրա ազդող փաստարկ, բե՛ր եղբայր կամ, եթե պետական գաղտնիքի դաշտում է, պահիր քեզ, փորձիր այլ մեթոդներով համոզել»,- ասել է նա։

Շարունակությունը՝ տեսանյութում։