Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը ջերմ ընդունելության է արժանացել Ղազախստանում

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

.

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը ժամանել է Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթան, որտեղ սեպտեմբերի 14-22-ը կայանալու է աշխարհի առաջնությունը։

Ղազախստանի մայրաքաղաքի օդանավակայանում մեր ըմբիշներին դիմավորել են հայ երկրպագուները: ՀԱՕԿ մամուլի ծառայությունը դիմավորման արարողությունից տեսանյութ է հրապարակել:

Հիշեցնենք, որ Ղազախստանում Հայաստանը կներկայացնեն Նորայր Հախոյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Սլավիկ Գալստյանը (63 կգ), Կարեն Ասլանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Կարապետ Չալյանը (77 կգ), Մաքսիմ Մանուկյանը (82 կգ), Արթուր Շահինյանը (87 կգ) և Արթուր Ալեքսանյանը (97 կգ)։