Փաշինյանը «ռիսկով» եկավ, ու այսօր կանգնած է այդ «ռիսկի» առջև. Ռուբեն Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Վարչապետ Փաշինյանը վաղ թե ուշ հանգելու էր սկզբունքայնության տեստի»,- այս մասին 24TV-ի եթերում ասել է  «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, վկայակոչելով այն հանգամանքը, որ Փաշինյանը շատ ռիսկային ձևով եկավ իշխանության, կիրառելով գործիքներ, այդ թվում ճանապարհ փակելը, և հիմա դժվար է պատկերացնել, որ նույն գործիքներին դիմող քաղաքացիների հանդեպ նա կարող է կիրառել որևէ բռնություն։

«Դա կնաշանակի ճանաչել սեփական գործողությունների անօրինականությունը հետադարձ կարգով: Եվ ես հետևելով այս թեմայի շուրջ զարագացումներին տեսնում եմ, որ հենց ինքը՝ Փաշինյանը ամեն կերպ փորձում է խնդիրը լուծել համոզելու ճանապարհով, բայց նաև ջերմուկցիները շատ արմատական են տրամադրված»,- նշել է Մելիքյանը:

Հաղորդման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Ռոբերտ Քոչարյանի գործին, և մի շարք կարևոր իրավական քաղաքական հարցերի ևս:

Մանրամասները՝ տեսանյութում: