Կրակել կաշառակեր պաշտոնյային, բայց չսպանել․ Ֆիլիպինների նախագահի առաջարկը

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն քաղաքացիներին առաջարկել է կրակել այն պաշտոնյաների վրա, որոնք կաշառք են պահանջում, բայց չսպանել նրանց, հայտնել է Manila Bulletin թերթը:

 «Եթե դուք հարկ, տուրք եք վճարում կամ տեղեկանք եք ստանում, իսկ պաշտոնյաները կաշառք են պահանջում, խփեք նրանց: Իսկ եթե ձեզ մոտ զենք կա, ապա կարող եք կրակել նրանց վրա, սակայն մի սպանեք, որովհետև դատաքննության ընթացքում դուք կարող է ներում չստանաք», - հայտարարել է Ֆիլիպինների ղեկավարը: 

 Նրա խոսքով՝ կոռուպցիան խորապես արմատացել է երկրի գրեթե յուրաքանչյուր պաշտոնյայի մեջ: Դուտերտեն խոստացել է, որ նա, ով կրակի կոռուպցիոների վրա, չի ուղարկվի բանտ, այլ պարզապես լրջորեն կպատժվի ֆիզիկապես»:

 Նախագահը նշել է, որ եթե «կաշառակերության դեպքեր տեղի ունենան իր վարչակազմում, ապա ինքը կկանչի կոռուպցիոներին և բողոքով դիմածին թուլ կտա հարվածել նրա դեմքին»: