Քոչարյանը թող ընդունի, Նիկոլն էլ՝ ների․ Արամ Սարգսյան

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 13, 24News

«Քոչարյանը դատարանում պետք է ասի՝ «այո՛, ես համարում եմ, որ ընդդիմությունն այդ ժամանակ անկարգություն էր անում։ Իմ պարտքն է եղել զորքեր մտցնել և պահել սահմանադրական կարգը։ Եվ որևէ մեկը՝ Սեյրան Օհանյանը, Գորիկ Հակոբյանը, Յուրի Խաչատուրովը կամ դատախազը, սրա հետ կապ չունեն»։ Բայց նա այսօր դա չի անում։ Ում ասես փուռը կտա, որ փրկի իրեն»,- այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հարցազրույցի եթերում ասել է «Հարապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը։

Սարգսյանը կարծում է, որ Քոչարյանը հիմա խղճալի վիճակում է։
«Թող ընդունի մեղքերը։ Ասի, որ դա իր տեսակետն էր, թող դատվի դրա համար ու պատերազմով անցած այդ տղեքին չքաղաքականացնի, հետը քարշ չտա։ Դրանից հետո, եթե նա դիմում գրի Նիկոլ Փաշինյանին, ես էլ  կմիանամ, կմիջնորդեմ՝ ասելով, որ Քոչարյանը երկրի երկրորդ նախագահն է, ներե՛ք»,- ասել է Սարգսյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։