Մոսկվայում 3-ամյա երեխան ընկել է 11-րդ հարկից և ողջ է մնացել

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12, 24News

/

Մոսկվայում երեքամյա երեխան պատահաբար սայթաքել և ընկել է բնակելի շենքի 11-րդ հարկի պատուհանից: Այս մասին հաղորդում է РИА Новости-ին:

Աղբյուրի փոխանցմամբ միջադեպը տեղի է ունեցել Ենիսեյի փողոցում: Երեխաները խաղալիս են եղել սենյակում առանց վերահսկողության, երբ նրանցից մեկն սկսել է խաղալիքները փողոց նետել: Արդյունքում` երեխան ինքն է դուրս ընկել պատուհանից:

Նշվում է, որ փոքրիկը ողջ է մնացել, նրան հիվանդանոց են տեղափոխել շտապօգնության մեքենայով: Երեխայի վիճակի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news